Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
18.04.2025 | 22:01

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) տեղեկացնում է, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը փոքրոգաբար արգելափակում է վերջինիս հրապարակայնորեն քննադատող քաղաքացիների ֆեյսբուքյան էջերը, հրաժարվում է արձագանքել քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների հաղորդագրություններին, դրսևորում անպատասխանատու վարք և ջայլամի կեցվածք։ Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության կողմից քաղաքացիների գրառումներին չարձագանքելը, նրանց ֆեյսբուքյան էջերի արգելափակելը, հիմք են տալիս ենթադրելու, որ ԳԴՀ-ն գործում է ՀՀ քաղաքացու, ժողովրդավարության, մարդու իրավունքների, ՀՀ-ԵՄ օրակարգի դեմ։ Հիշեցնենք` ՔԻՊ-ը փաստեր ունի, որ նախորդ տարիներին ՀՀ մի շարք քաղաքացիներ բազմիցս քննադատաբար անդրադարձել են ԳԴՀ դեսպանատան և ՀՀ ԱԳՆ-ի կողմից ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերին, դեսպանության կողմից այցելության հերթեր վաճառելու դրվագներին։ Դրանց ի պատասխան՝ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատունը 2025-ի հունվարին զազրելի մոտեցում էր կիրառել դեսպանության գործունեությունը քննադատողների նկատմամբ, անհիմն մերժելով նրանց ԵՄ մուտքի վիզայի տրամադրումը, այն դեպքում, երբ վերջիններս նույն դեսպանատան տրամադրած մուլտիվիզայով բազմիցս եղել են ԵՄ երկրներում կրթական, զբոսաշրջային նպատակներով, երբեք չեն խախտել ԵՄ երկրների օրենքները, վիզայով սահմանված ժամկետները։ Այս հիմքով ՔԻՊ-ը հայտարարել էր, որ Հայաստանում ԳԴՀ դեսպանությունն իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում։ Ներկայում էլ ԳԴՀ դեսպանությունն իր զազրելի վարքն ուղղելու փոխարեն՝ փոքրոգաբար խուսափում է արձագանքել ՔԻՊ նախագահի ուղերձներին ու գրառումներին։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

18.04.2025 թ

Դիտվել է՝ 3568

Մեկնաբանություններ